Կարիմ Բենզեման նշել է, թե ով պետք է արժանանա «Ոսկե Գնդակին»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում», կարծում է, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդյան ակումբում իր նախկին թիմակից Վինիսիուս Ժունիորը։

Նախօրեին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային», իսկ Վինիսիուսն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ:

Բենզեման սոցցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ բրազիլացին տոնում է գոլը և այն մեկնաբանել «Ոսկե գնդակ» արտահայտությամբ։