Մադրիդի «Ռեալը» երեք ամսով կարող է կորցնել կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին անհանգստացնում են ուսի հետ կապված խնդիրները։ Նա վնասվածքը ստացել է Լա լիգայի հանդիպումներից մեկում։ Ֆուտբոլիստը կարող է վիրահատության կարիք ունենալ, իսկ վերականգնումը կտևի մինչև երեք ամիս:
Այսպիսով, Բելինգհեմը կարող է բաց թողնել Լա Լիգայի գալիք մրցաշրջանի մեկնարկը։
Այս պահին նա Անգլիայի հավաքականի կազմում պատրաստվում է Եվրո 2024-ին։ Նա բուժման կուրս է անցնում։
Անցած մրցաշրջանում 20-ամյա Բելինգհեմը «Ռեալի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։