Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Relevo-ի լրագրողները։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, հետաքրքրված է «Լոս Բլանկոսի» 34-ամյա ավագի հետ պայմանագիր կնքելու հարցում:
Սաուդյան ակումբի նոր մարզական տնօրեն Ֆերնանդո Հիերոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի համաձայնության գալ իսպանացի ֆուտբոլիստի հետ։
Նաչոն մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2012 թվականից։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է չորս միլիոն եվրո։