Դոմինիկ Կալվերտ-Լյուինը հնարավոր է տեղափոխվի լոնդոնյան ակումբ

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի ծառայություններով ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Դոմինիկ Կալվերտ-Լյուինը «Չելսիի» տարբերակներից մկեն է, որի ցուցակում է նաև «Ռեդ Բուլ Լայպցիգի» խաղացող Բենջամին Շեշկոն:
Աղբյուրի համաձայն՝ «Էվերթոնը» նոր պայմանագիր է առաջարկել անգլիացուն և ցանկանում է, որ նա մնա, սակայն «Չելսին» և Պրեմիեր լիգայի մի քանի այլ թիմեր գնահատում են՝ արդյոք այս ամառ ձեռք բերել ֆուտբոլիստին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում 27-ամյա Դոմինիկ Կալվերտ-Լյուինը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողն ունի երեք խաղ, մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում Անգլիայի լիգայի գավաթում, ինչպես նաև երեք հանդիպում Անգլիայի գավաթում: