Ռոմելու Լուկակուն կարծում է, որ խաղացողները կցանկանան մեկնել Սաուդյան Արաբիա:
Բելգիացի հարձակվողը, ով պատկանում է «Չելսիին», նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»:
«Այնտեղ մակարդակը միայն կբարձրանա։ Շատ ավելի բարձր մակարդակ, քան շատերը կարծում են: Ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստներ կձգտեն այնտեղ խաղալ։
Ենթակառուցվածքը դեռ պետք է բարելավվի, բայց եվրոպական բոլոր թոփ ակումբները հասկանում են. «Սաուդյան Արաբիան մոտ է»:
Սա արդեն կարելի է տեսնել բռնցքամարտում, գոլֆում, Ֆորմուլա 1-ում»,- ասել է Ռոմելու Լուկակուն :