Դիդյե Դեշամ․ «Կիլիան Մբապպեն սովոր չէ քիչ խաղալ»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը ընկերական խաղում Լյուքսեմբուրգի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0) գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հասցեին, ով դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆրանսիայում մրցաշրջանի վերջին հատվածում Մբապպեն մի քանի հանդիպում բաց թողեց ՊՍԺ-ի կազմում։ Վերջերս հայտնի դարձավ, որ ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

«Նա առաջնորդ է: Ֆիզիկապես և հոգեբանորեն նա սովոր չէր քիչ խաղալ, և նրան պակասում էր խաղային տոնը։ Բայց նա հստակ որոշեց, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Նա լավ օրինակ է թողել ամբողջ շաբաթվա ընթացքում»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։