Իսպանական և անգլիական ակումբները պայքարում են Քոնոր Գալախերի համար

«Թոթենհեմը» և Մադրիդի «Ատլետիկոն» պայքարում են «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալախերին ձեռք բերելու համար:

Ըստ Daily Mail-ի, «Թոթենհեմը» փորձում է օգտվել «Չելսիի» ծանր վիճակից, քանի որ նրանք պայքարում են PSR շահութաբերության և կայունության կանոններին համապատասխանելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» Գալագերի հարցով նախնական բանակցություններ է վարել «Չելսիի» հետ։

Գալագերի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում անգլիացին լոնդոնցիների կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դարձել 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։