«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին դարձել է գոլային փոխանցման երկրորդ ամենաերիտասարդ հեղինակն իր ազգային հավաքականի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կուբարսիի փոխանցումը Անդորրայի հավաքականի հետ ընկերական խաղում (5:0) արել է 17 տարեկան 135 օրականում։ Միայն «Բարսելոնայի» մեկ այլ խաղացող՝ Լամին Յամալը, ավելի երիտասարդ տարիքում գոլային փոխանցում կատարեց ազգային թիմում՝ 16 տարեկան 257 օրական։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը կմասնակցի 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով` պարտվող թիմերի վերացումով։ Եվրո-2024-ում իսպանացիները B խմբում կխաղան Խորվաթիայի, Իտալիայի և Ալբանիայի հավաքականների հետ: