Կիլիան Մբապպեն գերազանցեց Զինեդին Զիդանին ու Թիերի Անրիին այս ցուցանիշով

Մայիսի 5-ին Ֆրանսիայի հավաքականն ընկերական խաղում 3։0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին։

Ֆրանսիայի հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն այս հանդիպմանը կատարել է 2 գոլային փոխանցում և մեկ գոլի հեղինակ։

Opta-ի փոխանցմամբ՝ Մբապպեն ազգային թիմում գոլային փոխանցումների քանակով գերազանցել է Զինեդին Զիդանին ու Թիերի Անրիին։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողն այժմ ունի 27 գոլային փոխանցում, Զիդանը և Անրին՝ 26-ական։

Այս ցուցանիշով առաջին տեղում Անտուան ​​Գրիզմանն է, ով ունի 30 գոլային փոխանցում։