«Փյունիկն» առաջին անգամ իր պատմության մեջ երեք ներկայացուցիչ կունենա Չեմպիոնների Լիգայում։
Ներքին առաջնություններում չեմպիոնական տիտղոսները նվաճելուց հետո, ակումբային ֆուտբոլի եվրոպական գլխավոր մրցաշարի նախնական փուլերում հանդես գալու իրավունք են ձեռք բերել մեր գլխավոր, կանանց ու երիտասարդական թիմերը։
«Հպարտանում ենք ու անհամբերությամբ սպասում նոր հաջողությունների», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։