«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը խոսել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին թիմակից Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին։
«Մենք իրարից հեռու ենք, բայց խոսում ենք, շատ ենք խոսում։ Հենց երեկ նա ինձ հաղորդագրություն ուղարկեց, մենք ուրախ ենք միմյանց համար։ «Ալ-Հիլալի» չեմպիոնության հետ կապված՝ նա շնորհավորեց ինձ։ Ես խոսեցի նրա հետ, Լեոն հիանալի տղա է, կուռք։ Բացի կուռք լինելուց, նա նաև իմ ընկերն է, և մենք շատ ենք խոսում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։