«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն հրաժեշտ է տվել թիմակիցներին։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել Անգլիայի գավաթի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո։
Սպասվում է, որ 32-ամյա Կազեմիրոն այս ամառ կլքի «Օլդ Թրաֆորդը» և կտեղափոխվի Սաուդյան Արաբիա։
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 83 հանդիպման, դարձել 12 գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։