Էրլինգ Հոլանդը խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Ես երկու ֆանտաստիկ տարի եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիում», և դեռ երեքն է սպասվում: Դա իսկապես այն ամենն է, ինչ կարող եմ ասել: Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ կա՞ն․ Այն ամենը, ինչ կարող եմ ասել, ես պարզապես ասացի»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է TV2-ը։

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո։ Այս ընթացքում նորվեգացի ֆուտբոլիստն անցկացրել է 98 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 90 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։