«Լիլի» կենտրոնական պաշտպան Լենի Յորոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նշվում է, որ «կարմիր սատանաներն» արդեն 60 միլիոն եվրոյի առաջարկ են արել «Լիլին»՝ Յորոյի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հետևում են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։
Անցած մրցաշրջանում Յորոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման և դարձել երեք գոլի հեղինակ։