«Բարսելոնան» փոխարինող է գտել Սերխի Ռոբերտոյին

«Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն։

Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, ակումբում կան մարդիկ ովքեր կարծում են, որ թիմի սան Մարկ Կասադոն պետք է փոխարինի Սերխի Ռոբերտոյին։ Նրանց կարծիքով՝ Կասադոն լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի և լուրջ հավակնություններ ունի։

Նշվում է, որ իր դերն ունի նաև ֆինանսական գործոնը, քանի որ Կասադոն ավելի քիչ գումար կարժենա, քան Ռոբերտոն։ 20-ամյա Կասադոն հինգ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում։