Հրապարակվել է սոցիալական ցանցերում ամենամեծ թվով բաժանորդներ ունեցող ակումբների վարկանիշային աղյուսակը

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) հրապարակել է չորս առաջատար սոցիալական ցանցերում ամենամեծ թվով բաժանորդներ ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշը (X, Instagram, Facebook-ը և TikTok)։

Առաջատարը Մադրիդի «Ռեալն» է՝ 441 միլիոն լսարանով, երկրորդ տեղում «Բարսելոնան» է (361 միլիոն), երրորդում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» (216 միլիոն)։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև ՊՍԺ-ն (184 միլիոն), «Մանչեսթեր Սիթին» (158 միլիոն), «Յուվենտուսը» (156 միլիոն), «Լիվերպուլը» (144 միլիոն), «Չելսին» (142 միլիոն), «Բավարիան» (137 միլիոն) և «Արսենալը» (102 միլիոն)։