Հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 17:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Բալտիևի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հունիսի 6-ին՝ ժամը 18:30-ին:
Ղազախստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։