«Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է 8 ֆուտբոլիստի հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Ակումբից հեռացել են ֆրանսիացիներ Անտոնի Մարսիալն ու Ռաֆայել Վարանը, որոնց պայմանագրերի ժամկետն ավարտվել էր։ Բրենդոն Ուիլյամսը, Չարլի ՄակՆիլը, Մարկուս Լոուրենսը և Քայ Պլամլին նույնպես այժմ ազատ գործակալի կարգավիճակներ ունեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի խաղացող մարզիչ Թոմ Հադլսթոունը նույնպես անգործ է մնացել պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Ալվարո Ֆերնանդեսը լքել է «Օլդ Թրաֆորդը», քանի որ «Բենֆիկան» ակտիվացրել է իսպանացու պայմանագիրը վարձակալությունից հետո գնելու տարբերակը։
Միաժամանակ ակումբը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում Ջոնի Էվանսի, Թոմ Հիթոնի և Շոլա Շորետիրի հետ։ Ակումբն արդեն նոր պայմանագիր է առաջարկել Օմարի Ֆորսոնին։