Սաուլը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը ամռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաջորդ մրցաշրջանում հույս չունի ֆուտբոլիստի վրա։ 29-ամյա իսպանացու պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Սաուլը «Ատլետիկոյի» սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։