ESPN․ Հարձակողական ոճի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

ESPN-ը հրապարակել է այս պահին աշխարհի 100 լավագույն հարձակվողական խաղացողների վարկանիշային աղյուսակը։

Ըստ հրատարակության՝ լավագույն խաղացողը Կիլիան Մբապպեն է, ով ՊՍԺ-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Երկրորդ տեղում «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է, երրորդում՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 15-րդ տեղում է, իսկ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին՝ 7-րդ։ Լավագույն 20-յակը եզրափակել է «Նապոլիի» եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Լավագույն 10-ը՝ ըստ ESPN-ի.

1. Կիլիան Մբապպե

2. Հարի Քեյն

3. Էրլինգ Հոլանդ 

4. Վինիսիուս

5. Մոհամեդ Սալահ

6. Անտուան ​​Գրիզման

7. Լիոնել Մեսսի

8. Ֆիլ Ֆոդեն

9. Բուկայո Սակա 

10. Հյոն Մին Սոն