Ժոան Լապորտա․ ««Ռեալն» իրեն շատ կեղտոտ է պահում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կրկին խոսել է «Նեգրեյրայիի գործի» մասին, որում իր ակումբը մեղադրվում էր մրցավարներին կաշառք տալու մեջ։

Լապորտան կարծում է, որ «Ռեալը» չափազանց շատ է շեշտը դրել այդ հարցի վրա՝ կատալոնական կողմին մեղադրելով անարդար խաղի մեջ:

«Մադրիդն իրեն շատ կեղտոտ է պահում. լրատվամիջոցներում հայտնվելը և գործը վեց ամսով երկարացնելը շատ կեղտոտ քայլ է։ Ես չգիտեմ, թե ինչու են նրանք փորձում խաղալ այսպես, քանի որ սովորաբար մրցավարը բոլոր վիճելի որոշումները կայացնում է հօգուտ նրանց:

Մրցավարները նախապատվությունը տալիս են այդ ակումբին։ Եվ դա միայն դա չէ, այլ այն ամենը, ինչ նրանք հեռարձակում են հեռուստատեսությամբ: Նրանք ապրում են մի իրականությունում, որը գոյություն չունի։ Միակ ակումբը, որին դուր են գալիս մրցավարները, Մադրիդի «Ռեալն» է և ոչ «Բարսան»:

Բարեբախտաբար, դատարանները համաձայն են մեզ հետ, և քանի որ մենք երբեք մրցավարներ չենք գնել, մենք անմեղ կճանաչվենք։ Դա արբիտրաժային որոշումներում մեզ վնասելու արշավ էր»,- ասել է Լապորտան Barça One-ին: