Ալիսոնը կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցը

Սաուդյան «Ալ-Նասրը», որի գլխավոր աստղը Կրիշտիանու Ռոնալդուն է, մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանում դարպասապահի հետ պայմանագիր կնքել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

«Ալ-Նասրի» գլխավոր թիրախը «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն է։ Պլան Բ-ում ներառված են Կեյլոր Նավասը, ով լքել է ՊՍԺ-ն պայմանագրի ավարտից հետո, և Վեյցեխ Շչեսնին «Յուվենտուսից»:

Նշվում է, որ Ալիսսոնին Սաուդյան Արաբիայի մեկ այլ ակումբ արդեն պայմանագիր է առաջարկել, իսկ Շչեսնին մտադիր չէ լքել Եվրոպան եւ ցանկանում է մնալ «Յուվենտուսում»: