Կիլիան Մբապպեն 150 միլիոն եվրո բոնուս կստանա

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն 150 միլիոն եվրո կստանա որպես բոնուս, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա հարձակվողի աշխատավարձը կկազմի 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, ինչը ավելի ցածր է, քան ՊՍԺ-ում էր։ 150 միլիոն պարգեւավճարը կվճարվի բոլոր հինգ տարիների համար։ Խաղացողը կստանա նաև իր իմիջային իրավունքների տոկոսը։

Հունիսի 3-ին «Ռեալը» հայտարարեց Մբապպեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հաղորդվում էր, որ 25-ամյա ֆրանսիացին Մադրիդի «Ռեալում» հանդես կգա ինը համարի ներքո, իսկ Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո հարձակվողը կզբաղեցնի տասը համարը։