Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովենիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Սլովենիայի ընտրանու դեմ և պարտվեց՝ 1:2 հաշվով։

12-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Սլովենիայի հավաքականի հարձակվող Յան Մլակարը:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո մեր ընտրանու ավագ Վարազդատ Հորոյանը հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ րոպեներ անց տանտերերը կարողացան երկրորդ գնդակը ուղարկել մեր ընտրանու դարպասը, աչքի ընկավ՝ Յոսիպ Իլիչը։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։