Կիլիան Մբապպե․ «Լուիս Էնրիկեն և Լուիս Կամպոսը փրկեցին ինձ»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեն խոսել է մրցաշրջանի գարնանային հատվածում ՊՍԺ-ի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի մասին։ Ֆրանսիացի հարձակվողի խոսքով՝ այն բանից հետո, երբ նա հայտարարեց մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից հեռանալու մասին, ակումբի ղեկավարությունը նրան խոստացել է, որ նա այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Երկուշաբթի օրը Մբապպեն ազատ գործակալի կարգավիճակով հնգամյա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։

«Նրանք ինձ հասկացրին, որ ես այլևս չեմ խաղալու ՊՍԺ-ում։ Նրանք ինձ ասացին ուղիղ դեմքիս, և բավականին կոշտ, այնպես որ ես համոզված էի, որ չեմ խաղալու։ Լուիս Էնրիկեն և Լուիս Կամպոսը փրկեցին ինձ։ Եթե ​​նրանք չլինեին, ես նորից չէի խաղա ՊՍԺ-ում։

Դրա համար այս տարի իմ հավակնություններն են փոխվել։ Բայց ես հասկացա, որ չեմ համաձայնի եւս մեկ այսպիսի մրցաշրջանի»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում GFFN-ը։