Կազեմիրոն դարձել է իսպանական ակումբի բաժնետեր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն դարձել է իսպանական «Մարբելա» ակումբի բաժնետեր։ Այս մասին հայտնում է թիմի կայքը։

Բրազիլացին դարձել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ։ Ակումբը նշել է, որ սա պատմական պահ է։

«Կազեմիրոյի՝ որպես տնօրենների խորհրդի նոր անդամի հաստատումը պատմական հնարավորություն է ակումբի համար՝ շարունակելու իր ինստիտուցիոնալ և սպորտային ռազմավարությունն էլիտար ֆուտբոլում իրականացնել», – ասվում է հայտարարության մեջ։

Անցած մրցաշրջանում թիմը Իսպանիայի չորրորդ ուժեղագույն լիգայի աղյուսակում զբաղեցրեց երրորդ տեղը։