«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոստովանել է, որ դեմ չէ Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելուն։
32-ամյա Դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Կինս դեմ չէ էկզոտիկ ճանապարհորդություններին։ Նման տարբերակները մենք քննարկում ենք որպես ընտանիք։ Ես դեռ մեկ տարի ունեմ պայմանագրիս ավարտին, և իմ որդին ոչինչ չի տեսել, բացի Անգլիայից: Նա հարցնում է, թե արդյոք ես միշտ խաղալու եմ «Սիթիում»: Մի օր այս հարցին պետք է ինչ-որ կերպ պատասխանել։
Իմ տարիքում դուք պետք է բաց լինեք բոլոր տարբերակների համար: Խոսքը կարիերայի ավարտին անհավանական գումարների մասին է։ Այս մասին մտածելը նույնպես իմաստ ունի։ Երկու տարում կարող եմ շատ մեծ գումար վաստակել։ Մինչ այդ ես 15 տարի խաղացել եմ ու հազիվ այդքան վաստակել։
Ես հիմա դրա մասին չեմ մտածում», – Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում HLN.BE-ն: