Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին։
Դարպասապահը լավ մրցաշրջան անցկացրեց՝ շահելով Կառլո Անչելոտտիի վստահությունը, մինչդեռ Տիբո Կուրտուան վնասվածք էր ստացել։ Սակայն բելգիացին ապաքինվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում և մասնակցել վճռորոշ հանդիպմանը, իսկ Լունինը խաղին հետեւել է կողքից։
Լրատվամիջոցները նկատել են, որ խաղի վերջնամասում ուկրաինացին զուսպ էր զգացմունքների մեջ և առանձնապես ուրախ տեսք չուներ։ Ինչպես հաղորդում է Relevo-ն, Լունինի շուրջ իրավիճակին ուշադիր հետևում է Մադրիդի «Ատլետիկոն», որը պատրաստ է պայմանագիր կնքել դարպասապահի հետ, եթե Յան Օբլակը հեռանա ակումբից՝ կարիերան MLS-ում շարունակելու համար։