«Սուոնսին» որակազրկել է թիմի ֆուտբոլիստին՝ ակումբի խաղերի վրա խաղադրույք կատարելու համար։
Ըստ Sun-ի՝ Հյու Լեյքը 2018-ից 2023 թվականներին տարբեր խաղերի վրա կատարել է 2476 խաղադրույք։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը 130 խաղադրույք է կատարել «Սուոնսիի» դեմ խաղերում։
Հետաքննության արդյունքում Լեյքը 12 ամսով հեռացվել է ֆուտբոլից և տուգանվել 1500 ֆունտ ստեռլինգով։ Ի սկզբանե որակազրկումը պետք է լիներ 3 ամիս, սակայն մեղադրող կողմը կարողացավ ապացուցել, որ Լեյքը կարող է ազդել հանդիպումների արդյունքների վրա։