«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը չի օգնի Արգենտինային Փարիզի Օլիմպիական խաղերում։ Այս մասին հայտնում է լրագրող Գաստոն Էդուլան։
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» ղեկավարությունը բաց չի թողել Ֆերնանդեսին։ Արգենտինացին մի քանի անգամ դիմել է ակումբին՝ խնդրելով, որ թույլ տան խաղալ օլիմպիական թիմում, սակայն մերժում է ստացել։
Նախորդ մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսը մասնակցել է 40 հանդիպման, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։