«Ասթոն Վիլան» համաձայնության է եկել «Լուտոնի» հետ կիսապաշտպան Ռոս Բարքլիի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերային գումարը կկազմի մոտ 5 մլն ֆունտ:
Ըստ լուրերի՝ «Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է պնդել Բարքլիի հետ պայմանագիր կնքել:
30-ամյա Բարքլին, ով հայտնի դարձավ «Չելսիում» և «Էվերթոնում» հանդես գալու ընթացքում, անցած մրցաշրջանում «Լուտոնի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: