Միկել Արտետա. «Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի արդյունքները, որում «զինագործները» զբաղեցրել են երկրորդ տեղը՝ 2 միավոր ջիճելով «Մանչեսթեր Սիթիին»։

«Կարծում եմ, որ դա իսկապես հետաքրքիր մրցաշրջան էր մինչև վերջին տուրի վերջին րոպեները, մենք պայքարում էինք Պրեմիեր Լիգան հաղթելու համար։ Կարծում եմ, որ մենք այնպիսի հետաքրքրություն և հավատ առաջացրինք մեր երկրպագուների, խաղացողների և ամբողջ ակումբի մեջ, որ իսկապես ցանկանում էինք նրանց նվիրել այս պահը: Նրանք արժանի են դրան։ Թիմն արժանի է դրան։

«Մանչեսթեր Սիթիին» պետք է շնորհավորել 38 խաղից հետո հաղթանակի համար։ Նրանք մեզանից երկու միավոր ավելի վաստակեցին ու հաղթեցին։

Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Դուք առանձնացնում եք այս մրցաշրջանի որոշ պահեր, բայց այն գրեթե կատարյալ էր: Ե՛վ մենք, և՛ «Սիթին» ունենք շատ բարձր միավորներ այս մրցունակ առաջնությունում։

Չես կարող ներկայիս առաջնությունը համեմատել երկու տարի առաջ, երեք տարի, հինգ տարի առաջվա հետ։ Այդ թվերը… դրանք այլեւս չեն լինի։ Լիգայի մակարդակը փոխվել է։

Հիմա ժամանակն է լիցքավորվելու, փորձելու ավելի ուժեղանալ, տեսնել, թե որտեղ կարող ենք կատարելագործվել և շարունակել աշխատել հաջորդ մրցաշրջանում»,- CNN-ին ասել է Արտետան։