Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
-Մոտենում է Ամերիկայի գավաթը։ Ո՞վ է դրանում հաղթանակի գլխավոր հավակնորդը՝ Բրազիլիան, թե Արգենտինան։
-Բրազիլիան և Արգենտինան եզրափակիչ դուրս գալու ֆավորիտներ են, բայց այսօր անհնար է ասել, թե նրանցից ով է մրցաշարի ֆավորիտը։ Անգլիայի և Իսպանիայի դեմ խաղերում մենք ցույց տվեցինք, որ ընտրական խաղերում անհաջող շարքն ավարտված է։
– Արգենտինացի ո՞ր ֆուտբոլիստին եք ամենաշատը երկրպագում: Կցանկանայի՞ք խաղալ նրա հետ:
-Մեսսին հիանալի արգենտինացի խաղացող է։ Նա դեռ լավագույնն է իր երկրում։ Ո՞ր հարձակվողը չէր ցանկանա, որ նա դրիբլի, փոխանցեր և խաղա իր հետ նույն թիմում։
– Ի՞նչ կարծիքի ես Լիոնել Մեսսիի մասին: Արդյո՞ք նա լավագույնն է պատմության մեջ:
-Մեսսին նման չէ մյուսներին։ Նա այլ ոճ ունի, բայց նա նույն մակարդակի վրա է, ինչ Կրիշտիանու Ռոնալդուն, և այդ պատճառով նա արդեն մի քանի անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում»,- ասել է Էնդրիկը TNT Sports-ին։
2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 20-ից հուլիսի 14-ը։