«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Ռոմայում», կարող է տեղափոխվել «Նապոլի»։
Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, իտալական ակումբը ակնկալում է, որ Լուկակուն կփոխարինի նիգերիացի Վիկտոր Օսիմհենին, ով ավելի հավանական է, որ կլքի Նեապոլը։ «Նապոլիի» ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն կապ է հաստատել Լուկակուի հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը։
Ըստ աղբյուրի՝ «Ռոմայում» վարձավճարի ավարտից հետո Լուկակուն վերադարձել է «Չելսի», սակայն 31-ամյա բելգիացին չի մնա լոնդոնյան թիմի նոր մարզիչ Էնցո Մարեսկիի թիմում։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռոմայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։