«Արարատ-Արմենիայի» վենգեր Արտյոմ Ավանեսյանի հեռացել է թիմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լրացել է 24-ամյա վինգեր Արտյոմ Ավանեսյանի պայմանագիրն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հետ, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։
Արտյոմը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2018թ ամռանը ու թիմի կազմում անցկացրած մրցաշրջանների ընթացքում մասնակցել 119 հանդիպման` դառնալով 13 գոլի հեղինակ։