Էրիկ տեն Հագը ակնկալում է, որ մինչև այս շաբաթվա վերջ կիմանա «Մանչեսթեր Յունայթեդի» որոշումը՝ կմնա գլխավոր մարզչի պաշտոնում, թե կհեռացվի։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները, մասնագետի վերաբերյալ որոշում կայացնելիս, հաշվի կառնեն հոլանդացու երկու մրցաշրջանների աշխատանքը, այլ ոչ միայն մայիսի վերջին նվաճած Անգլիայի գավաթը։
Մասնագետը չի կարող բանակցել այլ ակումբների հետ, քանի դեռ պատասխան չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդին» իր ապագայի վերաբերյալ։