«Թոթենհեմի» կիսապաշտպան Իվ Բիսուման ավազակային հարձակման զոհ է դարձել։ Կիսապաշտպանի և նրա կնոջ վրա հարձակվել են շաբաթավերջին, երբ նրանք ժամանել էին Կաննի շքեղ հյուրանոց։
Հաղորդվում է, որ 27-ամյա Բիսուման հարձակման է ենթարկվել երկու գլխարկավոր մարդկանց կողմից, երբ նա իջել է իր մեքենայից Majestic Barriere հյուրանոցի մոտ կիրակի առավոտյան ժամը 4-ի սահմաններում։
Ֆուտբոլիստը ոստիկաններին հայտնել է, որ փորձել է մուտք գործել հինգաստղանի հյուրանոցի ներսում, սակայն դրա դռները կողպված են եղել։ Այնուհետև ավազակները, իբր, արցունքաբեր գազ են թողել օգտագործել և 260,000 ֆունտ արժողությամբ ժամացույցը պոկել են նրա ձեռքից և փախչել։
Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Բիսուման և նրա կինը կիրակի օրը վերադարձել են Անգլիա։