Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Նոա» և կզբաղեցնի ակումբի նախագահի Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոբերտ Արզումանյանը վերադարձել է «Նոա» և կզբաղեցնի ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդականի պաշտոնը։ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 2022-23թթ. զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ակումբը բարի վերադարձ և հաջող գործունեություն է մաղթել Ռոբերտ Արզումանյանին։