Գերմանական Spiegel հրատարակությունը հարցում է անցկացրել Գերմանիայի հավաքականի երկրպագուների շրջանում, որի արդյունքում երեք ֆուտբոլիստի անուն է հայտնի դարձել, որ 2024 թվականի Եվրոպայի գալիք առաջնությունում Գերմանիայի հավաքականի հայտացուցակում պիտի լինեին։
Հարցման արդյունքների համաձայն՝ ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը, ով ստացել է ձայների 56,6%-ը։ Երկրորդը «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան (34,1%), երրորդը՝ դորտմունդցի Յուլիան Բրանդտը (26,7%)։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 16-րդ փուլ: Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։