Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է «Ֆեներբախչե» հնարավոր տեղափոխությանը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է «Ֆեներբախչե» իր հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։

««Ֆեներբախչեն» ցանկանում է ձեռք բերել ինձ։ Ես այս մասին ոչինչ չգիտեմ»,- սոցցանցերում Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆեներբախչեն» դիտարկում է Լևանդովսկուն գնելու տարբերակը պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի ժամանման օրոք։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։