«Լոս Անջելես Գելեքսին» ցանկանում է ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ամերիկյան ակումբն արդեն պայմանագրի առաջարկ է ուղարկել 35-ամյա գերմանացուն և պայմանավորվել է MLS-ի մեկ այլ ակումբի՝ «Շառլոտի» հետ՝ Ռոյսի հետ առաջին կապի իրավունքի վարձավճարի շուրջ։
Մարկոն առաջարկներ է ստացել նաև Սաուդյան Արաբիայից, սակայն բանակցություններն ամենաակտիվն են ընթանում «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 35-ամյա Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան» ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում, դարձել ութ գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։