Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Պորտուգալիայի հավաքականի առաջին ընկերական հանդիպումը Եվրո 2024-ից առաջ։
Երեքշաբթի օրը Պորտուգալիան կխաղա Ֆինլանդիայի հետ՝ նախապատրաստվելով առաջիկա Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Ինչպես հայտնում է O Jogo-ն, Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության ավարտից հետո մեկ շաբաթյա արձակուրդ կստանա։ Նույն պատճառով «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը բաց կթողնի առաջին ընկերական հանդիպումը ՝ երկու ֆուտբոլիստներն էլ հավաքական կժամանեն հաջորդ շաբաթավերջին: