Կես միլիոն մարդ ներկա է եղել Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի հաղթանակի տոնակատարությանը։
Շաբաթ օրը Լոնդոնի մրցաշարի եզրափակիչում «Լոս Բլանկոսը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (2-0):
Այսօր Մադրիդի «Ռեալը» վերադարձավ Մադրիդ և անցկացրեց չեմպիոնական շքերթ՝ տոնելու իր 15-րդ գավաթը։
Թիմը նախ այցելեց Ալմուդենայի տաճար, ապա այցելեց Մադրիդի համայնքի և քաղաքային խորհրդի գրասենյակներ:
Ավելի ուշ ֆուտբոլիստներն ու մարզիչները ուղղվեցին դեպի Ցիբելես շատրվան, որտեղ ավանդաբար Մադրիդի «Ռեալը» նշում է իր հաջողությունները։
Երթուղու վերջին կետը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտն է :
Ինչպես հայտնում է As-ը, ավելի քան կես միլիոն մադրիդցի երկրպագուներ ներկա են եղել թիմի ողջ երթուղու ընթացքում: