Այս պահերին տոնում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները, ովքեր հունիսի 15-ին նվաճեցին Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի գավաթը։
Սերուցքայինների կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարճ ելույթով դիմել է երկրպագուներին։ Դրանում նա հաստատել է արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունը, որ կերկարաձգի պայմանագիրը և կկարողանա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ թիմում։
«Ինչ ուրախություն է կրկին այստեղ լինելը: Շատ շնորհակալ եմ ողջ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Այս գավաթը նույնպես ձերն է։ Կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում: Փա՛ռք Մադրիդին»։ – ասել է Մոդրիչը։