«Լեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ կողմերը 5 տարով պայմանագիր են կնքել 1 սեզոնով երկարաձգելու հնարավորությամբ։
Մարեսկան իր հետ կբերի վեց օգնականների՝ Վիլի Կաբալյերոյին, Դենի Ուոքերին, Միշել Դե Բերնարդինային, Մարկոս Ալվարեսին, Խավիեր Մոլինա Կաբալյերոյին և Ռոբերտո Վիտիելոյին։ Նրանք կմիավորվեն այն մասնագետների հետ, ովքեր արդեն «Չելսիում» են՝ Բեն Ռոբերթսը, Իլարիոն և Բերնարդո Կուևան։
«Չելսին» «Լեսթերի» հետ պայմանավորվել է նաև մարզչի գնման չափի շուրջ՝ 10 միլիոն ֆունտ ստերլինգ (11,7 միլիոն եվրո):
Երկուշաբթի (հունիսի 3) սպասվում է Մարեսկայի նշանակման պաշտոնական հայտարարությունը: