«Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայի» 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Վալենսիայից» Խավի Գուերայի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Marca-ն, «Բլաուգրանայի» մարզական ղեկավարությունը փնտրում է Գավիի տեսակով ֆուտբոլիստի ` ֆիզիկայի և պաշտպանական հմտությունների շեշտադրմամբ կիսապաշտպանի: Նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մտադիր է ամենաշատ հանդիպումներն անցկացնել երկու կիսապաշտպանով։

Խաչաձև կապանների վնասվածքից Գավիի ապաքինումը որոշ ժամանակ կպահանջի, և թեև վերականգնումը ճանապարհին է, նման լուրջ վնասվածքից հետո մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի խաղացողը վերադառնա իր նախկին մակարդակին:

Այս առումով, ամառային տրանսֆերային պատուհանի համար «Բարսելոնայի» առաջնահերթ նպատակներից մեկը «Վալենսիայի» կիսապաշտպան Խավի Գուերան է : «Բլաուգրանայի» ղեկավարությունը կարծում է, որ խաղացողը բավարարում է թիմի կարիքները: Կատալոնացիները վաղուց են հետևում 21-ամյա իսպանացուն և հավատում են, որ նա կարող է հաջորդ մրցաշրջանում դառնալ թիմի ուժեղացուցիչներից մեկը։

Ֆուտբոլիստի արժեքը կազմում է շուրջ 20-25 միլիոն եվրո։ Խնդիրը կարող է լինել «Բարսայի» ծանր ֆինանսական վիճակը, որն այս պահին ակումբին խանգարում է տրանսֆերային գործարքներ կնքել: Այնուամենայնիվ, Գուերան այն խաղացողն է, որի համար ակումբը կպայքարի այս ամառ:

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Նապոլին» նախորդ ձմռանը: Իտալական ակումբը շարունակում է վերահսկել խաղացողին։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Գուերան անցկացրել է 36 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։