«Ատալանտայի» 26-ամյա կիսապաշտպան Տոեն Կյոպմայներսը կդառնա «Յուվենտուսի» խաղացող, հայտնում է Tuttosport առցանց հրատարակությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի ֆուտբոլիստը համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ հինգ տարով պայմանագրի շուրջ։ Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 4,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում:
Նախկինում հաղորդվում էր, որ Արնե Սլոթը դարձել է ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթը անգլիական «Լիվերպուլի» ամառային տրանսֆերային արշավի համար առաջնահերթություն է եղել Թոեն Կոպմեյներսը։
26-ամյա Կոպմայներսը «Ատալանտայում» է 2021 թվականի օգոստոսից, երբ «ԱԶ Ալկմարից» միացավ Բերգամոյի ակումբին: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 50 հանդիպում է անցկացրել «Բերգամասկերի» կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։