«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Էրլինգ Հոլանդի հետ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակումբի համար առաջնահերթ խնդիր է դրել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագրի երկարաձգումը ։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» ղեկավարներին անհանգստացնում է այն փաստը, որ նորվեգացի հարձակվողի գործող պայմանագրի համաձայն, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, նրա համար փոխհատուցման չափը աստիճանաբար նվազում է յուրաքանչյուր մրցաշրջանի հետ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին հայտնվել, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։