«Արսենալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Արսենալի» 23-ամյա կիսապաշտպան Էմիլ Սմիթ Ռոուն այս ամառ կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ», հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն, նրանք անգլիացի ֆուտբոլիստի գնումը համարում են այս տրանսֆերային պատուհանի ամենաառաջնահերթ խնդիրներից մեկը: Գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան փորձում է ուժեղացնել իր հարձակումը, քանի որ «Ֆուլհեմի» աստղ Վիլիանը մտածում է Սաուդյան Արաբիայի առաջարկների մասին:

Հաղորդվում է նաև, որ «Արսենալը» պատրաստվում է մեծ քանակությամբ գնումներ կատարել գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում, ուստի Սմիթ-Ռոուի վաճառքը նրանց ծրագրերի մի մասն է:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սմիթ-Ռոուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո: