«Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Լացիո», հայտնում է Transfermarkt ինտերնետային պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները հետաքրքրված են Հայաստանի հավաքականի խաղացողով՝ որպես ճապոնացի ֆուտբոլիստ Դայչի Կամադայի պոտենցիալ փոխարինողի, ով կարող է տեղափոխվել «Քրիսթալ Փելաս»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանով հետաքրքրված են ֆրանսիական Լիգա 1-ի երեք ակումբներ՝ «Լիոնը», «Մարսելը» և «Լիլը»։
Այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: